Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ժնև և Վարշավա քաղաքներին ավարտվել է։
Ինչպես հայտնի է, նախարարը մեկնել էր Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։
Այցի ավարտից անմիջապես հետո Արարատ Միրզոյանը մեկնել է Լեհաստան, որտեղ նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումներին։ Վարչապետը փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Լեհաստան։