Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ընթացքում, որն անցկացվել է օկուպացված Արցախի Մարտունի քաղաքի բնակիչների հետ, հայտարարել է, որ Ադրբեջանը վերահսկողության տակ ունի իր ողջ ինքնիշխան տարածքը։
«Մենք ոչնչացրինք թշնամու վերջին որջը, վռնդեցինք անջատողականներին, նրանց ստիպեցինք դատարանի առջև կանգնել և լիովին վերականգնեցինք արդարությունը», – նշել է նախագահը՝ հավելելով, որ այդ դժվարին ժամանակաշրջանն արդեն անցյալ է և երբեք չի վերադառնա։
Իր խոսքում Ալիևը նաև ընդգծել է իր երկրի ներկայիս ուժը և հզորությունը։ «Այսօր մեր պետությունն ու մեր բանակը ուժեղ են, և մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում ողջ աշխարհին ցույց է տվել իր հզորությունը։ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը», – հայտարարել է նա։
Ալիևի խոսքը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը համարում է իրեն հաղթող ողջ տարածքի վերաբերյալ և հավատարիմ է իր ռազմական և քաղաքական նպատակներին։