ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արտաքին քաղաքականության հարցերում մանիպուլացնում է ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն։ Այս մասին հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Թայ Քոբը։
Քոբը նշել է, որ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Սպիտակ տանը եղել են մարդիկ, որոնք կարող էին նախագահին «ոչ» ասել։ Նրա խոսքով՝ ներկայիս թիմում նման մարդիկ բացակայում են։
«Մյուս կողմից կա Մարկո Ռուբիոն, ով, ամենայն հավանականությամբ, վաճառել է իր հոգին, բայց, այնուամենայնիվ, վայելում է նախագահին շահարկելու հնարավորությունը արտաքին քաղաքականության հարցերում, ինչպիսիք են Կուբան, Վենեսուելան և շատ ուրիշներ», – ասել է Թայ Քոբը։