Արդեն իսկ տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Հանրային խորհրդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի աշխատանքային քննարկումը։
Այս նախաձեռնության նպատակն է ապահովել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների իրացման և Ազգային փոքրամասնությունների խորհրդի ձևավորման հետ կապված իրավահարաբերությունների կանոնավորումը։
Քննարկմանը մասնակցել են ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության կարևորությունը ընդգծելով՝ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Դրանք կենտրոնացած էին մի քանի հիմնական ուղղությունների շուրջ՝ ազգային փոքրամասնությունների ազգային և էթնիկ ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման, ինչպես նաև կրթության իրավունքներին վերաբերող դրույթների վերաբերյալ։
Օրենքների նախագծերի փաթեթի հեղինակ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով դրանց կարևոր դերը նախագծերի կատարելագործման գործընթացում։