ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության անդամները։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին։ Նրանք խոնարհել են ծաղիկներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ինչպես նաև ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։