Հունվարի կեսին ԱՄՆ դեսպանատանը կկատարվի անձնակազմի փոփոխություն։ Երեք տարվա պաշտոնավարումից հետո իր աշխատանքը կավարտի դեսպան Քրիստինա Քվինը։
Այս փոփոխությունը, ինչպես նշվում է դեսպանատան կողմից, չի ազդելու ԱՄՆ-ի քաղաքականության վրա Հայաստանում։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանը և ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում։
Հատկանշական է, որ հաղորդագրությունում նաև ընդգծվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացման շարունակականությունը։