Եկեղեցու բարենորոգումը՝ որպես կրոնա-քաղաքական աղանդի գործիք

Իմ դիտարկմամբ, «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը նողկալի հետևողականությամբ ծաղրում է իր հետևորդներին։ Նա նրանց քարշ տալիս է մի եկեղեցուց մեկ այլ եկեղեցի՝ ստիպելով նրանց իրենց մեղքերի աշտարակի վրա մի նոր աղյուս ավելացնել։

Այս ամենի հիմքում, իմ կարծիքով, ընկած է առաջնորդի խուսափումը իրական Սուրբ և Անմահ Պատարագներից։ Ճշմարիտ քրիստոնյայի համար շատ դժվար կլինի ընդունել այն բացատրությունները, որոնք աղանդապետը կարող է տալ Սուրբ Հաղորդության Խորհրդի վերաբերյալ։

Նրանք, ովքեր հետևում են այս աղանդավորական ղեկավարին, չեն ընդունում ընդհանրապես Եկեղեցու նվիրապետական կարգը և Խորհուրդները։ Նրանք չեն տոնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հրաշափառ Հարության տոները, և նրանց համար ընդունելի չեն հոգևորականներին դիմելու այնպիսի պարզ ձևեր, ինչպիսիք են «Տեր Հայր», «Հայր Սուրբ» կամ «Սրբազան Հայր» դիմելաձևերը։

Իմ կարծիքով, հենց այս աղանդավորական սկզբունքները պահպանելու նպատակով է, որ առաջնորդը խուսափում է մասնակցել իրական պատարագներին։ Չէ՞ որ այդ դեպքում նա ստիպված կլիներ ընդունել իրական Հաղորդություն իրական հոգևորականից, իսկ դա որևէ աղանդավորական իրեն թույլ չի տա։ Հետևաբար, պետք է պատարագանման ինչ-որ մի բան լինի, որտեղ ծունկի գալը, իբր հաղորդություն ստանալը, զուտ ձևական գործողություններ են և ժողովրդին մոլորեցնելու միջոց։

Այս ամենը, սակայն, պետք է դիտարկել ոչ միայն կրոնական, այլև քաղաքական տեսանկյունից։