Քարոզչական արշավի երկու դեմքը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչական արշավը սկսել է իր թափը հավաքել, և առաջին դիտարկումները զգալիորեն տարբերվում են իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ելույթների ոճի, բովանդակության և ընդհանուր մակարդակի առումով։

Իշխանական կողմից քարոզչական ելույթները հաճախ ուղեկցվում են ՔՊ-ի ղեկավարի բարձր ձայնով, հակիրճ արտահայտություններով և անհավասարակշռված հայտարարություններով։ Խոսքի մեջ հաճախ հանդիպում են անվանարկումներ, պիտակավորումներ, անմակարդակ բառապաշար և անհամաչափ վիրավորանքներ։

Ընդդիմադիր ուժերի կողմից՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ և «Միասնության թևեր» կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են գալիս ավելի հավասարակշռված և գրագետ խոսքով։ Նրանց ելույթներում առկա են քննարկման ենթակա ադեկվատ առաջարկություններ, անվտանգային, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ որոշակի պատկերացումներ, որոնք ներկայացվում են թե՛ առաջին դեմքերի, թե՛ թիմերի ներկայացուցիչների կողմից։

Ընդդիմադիր ուժերի ելույթներում առանցքային են ազգային արժեքների պահպանման, Եկեղեցու պաշտպանության, արտաքին քաղաքականության և անվտանգային սպառնալիքներին դիմակայելու թեմաները։ Իսկ իշխանության ներկայացուցիչների ելույթներում հաճախ հնչում են հակահայկական նարատիվներ, որոնք զուգահեռվում են սուտի և մանիպուլյացիայի ավելի ակնհայտ օգտագործման հետ։