Հայաստանի հարավում, Սյունիքի համայնքներում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկը խայտառակ ընդունելության է արժանացել։
Հանդիպումներին ներկայացված էին հիմնականում պարտադրանքով գրավված համայնքապետարանի և դպրոցների աշխատակիցներ։ Ամենախայտառակ պատկերը գրանցվել է Տեղ համայնքում։ Չնայած համայնքապետ Դավիթ Ղուլունցն ու նրա քեռի՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ջանք չեն խնայել՝ գյուղացիներին բերելու համար, նրանց նպատակը չի իրականացել։
Այս իրադարձությունը զգալիորեն ազդել է Նիկոլ Փաշինյանի վրա, որն ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ և հեռանալ։
Հարկ է նշել, որ Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողել՝ բոլորը պաստառապատելով ՔՊ պլակատներով, սակայն դա փոխել չի հաջողվել։