Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշմամբ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը 2026 թվականի մարտի 11-14-ը գործուղվում է Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)։
Գործուղման նպատակն է մասնակցել Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովի 3-րդ հանդիպմանը։ Այս հանդիպումը կազմակերպվում է Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի և Ուզբեկստանի Հանրապետության պետական հարկային կոմիտեի կողմից։
Հայաստանի վարչապետը ընդունել է ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի՝ Ուզբեկստանի կողմից։
Գործուղումից վերադառնալուց հետո ՊԵԿ նախագահին պարտավորություն է դրվել եռօրյա ժամկետում ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։