ՀՀ վարչապետի այցի նախօրեին Եռաբլուրում ուժեղացվել է ոստիկանական ներկայությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելության նախօրեին, այնտեղ տեղակայվել է ոստիկանության գվարդիայի մեծ թվով աշխատակից։

Այս մասին տեղեկացնում են աղբյուրները՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը և իշխանական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք այսօր՝ հունվարի 27-ին, կմասնակցեն Եռաբլուրում կազմակերպված միջոցառմանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը հաստատել էր օրենք, որի համաձայն հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։