ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական մրցակցությունը սրվում է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված և կուսակցության վարչության կողմից գրանցված անձինք ակտիվորեն հանդիպումներ են կազմակերպում տարածքային կառույցների ղեկավարների հետ։

Այս ինտենսիվ աշխատանքի պատճառը փետրվարի վերջին նախատեսված արտահերթ համաժողովն է, որտեղ մոտ հազար պատվիրակների ընտրությամբ կձևավորվի կուսակցության նախընտրական ցուցակը։

Ըստ տեղեկացված աղբյուրների՝ առաջին հիսուն հոգուց հետո ցուցակը կրճատելու և վերջնական ձևակերպումը կատարելու լիազորությունները կրկին կգտնվեն Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նա կներգրավի «արժանավորներին»՝ նրանց տեղադրելով ցուցակի բարձր հորիզոնականներում։

Կուսակցությունում նաև նշում են, որ այս անգամ Փաշինյանը կարող է որոշ կուսակիցների հարցումներ ուղղորդել տարածքային կառույցներին՝ ապահովելով նրանց բարձր հորիզոնականներում տեղ գրավելը և հետագայում բարձր պաշտոնների նշանակումը։