ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններում ծագած դժգոհությունները

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկուսակցական ընտրություններից հետո կուսակցության ներսում լարվածություն է աճել։ Պատգամավորական ֆրակցիայի անդամների շրջանում խուլ դժգոհություն է ծագել՝ կապված ընտրություններում որոշ թեկնածուների ստացած ձայների հետ։

Հիմնավոր կասկածներ են առաջացել այն մասին, որ ՔՊ-ի որոշ թեկնածուներ չեն ենթարկվել կուսակցական կառուցվածքի որոշմանը եւ իրականացրել են գաղտնի քարոզարշավներ՝ ուղղորդելով ընտրիչ պատվիրակներին։ Արդյունքում, ոմանք ստացել են անսպասելիորեն բարձր քվեներ, մինչդեռ ուրիշները՝ անբացատրելիորեն ցածր։

Ըստ աղբյուրների, որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել՝ նպատակ ունենալով քննարկել այս քվեարկության արդյունքները եւ պահանջել զեղծարարների բացահայտում։

Կարելի է ենթադրել, որ այս հարցը կարող է քննարկվել առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ընթացքում։

Այնուամենայնիվ, ՔՊ-ի շրջանակներում գործում է այլ կարծիք, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի սկսվելու։ Ըստ այդ կարծիքի, եթե կուսակցությունը հրապարակային կերպով կբացահայտեր զեղծարարներին, դա կխայտառակեր ոչ միայն հայկական, այլեւ միջազգային հասարակության աչքերին, քանի որ կապացուցվեր, որ կուսակցությունը նույնիսկ իր ներկուսակցական ընտրություններն է կեղծում։

Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, հավանաբար կընտրի այլ ճանապարհ՝ «կուտ տալով» բոլորին՝ հայտարարելով, որ կարեւորը ոչ թե ով է որ տեղում, այլ կուսակցության ընդհանուր հաղթանակը։ Նա լավ գիտակցում է, որ եթե հակառակ դեպքում գործողություն ձեռնարկվեր, «աբիժնիկները» կբոյկոտեին ընտրությունները, կդադարեցնեին իրենց աշխատանքը եւ նույնիսկ կարող էին աշխատել հակառակորդների օգտին։ Հիմա, ըստ աղբյուրների, յուրաքանչյուր ձայնի եւ այն բերողի համար կյանք է տալիս։