Այսօր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Հանդիպման ընթացքում երկու պաշտոնատար անձինք ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։ Ըստ դեսպանի՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակի վրա։
Քննարկվել են նաև ենթակառուցվածքային ծրագրեր։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ՏԿԵ նախարարությունը ներկայում իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագիր և շատ ցանկալի կհամարի տեսնել Միացյալ Թագավորության ընկերությունների մասնակցությունը միջազգային մրցույթներում։
Հանդիպողները նաև անդրադարձել են «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հատկանշական է, որ հունիս ամսից նախատեսվում է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը։ Հանդիպողները կարևորել են այս իրադարձությունը՝ որպես զարգացման հզոր գործիք, որը կօգնի խթանել երկու երկրների միջև առևտրատնտեսական և զբոսաշրջային կապերը։