Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև գործող համագործակցության ընթացքին։
Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության և փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ներկայիս ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների և միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։