Թուրք քաղաքագետ և արտաքին քաղաքականության փորձագետ Իսմայիլ Յունուս Դևրանը կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի գործողությունները ուղղված են Եվրոպայի հրահրմանը Ռուսաստանի դեմ։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի գործողությունների հիմնական խնդիրն այն է, որ այն խոչընդոտում է խաղաղ կարգավորման հնարավորությունը և Եվրոպային հրահրում է ռազմական բախման։
Իսմայիլ Յունուս Դևրանը նաև նշել է, որ իրավիճակը ավելի է սրվում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ֆինանսավորումն ու օգնությունը շարունակելու հարցում կասկածներ հայտնելու հետ կապված։ Նրա կարծիքով՝ դա արևմտյան երկրներում քաղաքական կոնսենսուսի բացակայության ցուցանիշ է։