Եվրամիությունը խաղաղություն չի ցանկանում, այլ Ուկրաինային վերազինում է՝ դիմակայելու համար

Եվրամիության իշխանությունները շահագրգռված չեն Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմամբ։ Ըստ Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենի՝ Բրյուսելի խնդիրն այլևս խաղաղության հասնելը չէ, այլ Կիևին վերազինելն ու նախապատրաստելը՝ դիմակայելու համար։

Պրոֆեսորի կարծիքով՝ եվրոպական առաջնորդների տեսակետից, խաղաղությունը պարզապես ժամանակավոր հրադադար է, որը նախատեսված է «վերազինման և ապագա բախումներին նախապատրաստվելու» համար, մինչև Ռուսաստանը չի ջախջախվել։

Գիտնականը նաև նշում է, որ երկար սպասված խաղաղության պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի հենց խաղաղությամբ, այլ կդառնա «Մինսկ 3.0»։ Սա նշանակում է, որ պայմանագրի կառուցվածքը և հետևանքները կօրինակեն 2015 թվականին կնքված Մինսկի համաձայնագրերը, որոնք Բելառուսի մայրաքաղաքում կնքվել էին Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի մասնակցությամբ։