Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը։

Հունվարի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մանրամասն քննարկում՝ նվիրված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին։ Պատասխանատու պաշտոնատարը ներկայացրել է վերջին ամիսներին արձանագրված շարունակական առաջընթացը՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները։

Հատկապես անդրադարձ է կատարվել 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պայամավորվածությունների իրականացման ընթացքին։ Կողմերը նշել են օրերս Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունմանը, որը հանդիսանում է երկկողմ համագործակցության կարևոր նախաձեռնություն։

Վահան Կոստանյանը և պատվիրակության անդամները ընդգծել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։ Քննարկվել են նաև ԱՄՆ օրենսդիր մարմնի հնարավոր դերը տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու համար։