Ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում։ Սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են՝ չեմ հավատում։ Առաջիկայում, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին՝ սկսելու ենք փողոցային շարժում, տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք, թե ինչ պետք է անենք։
Այս մասին հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Անդրադառնալով արցախցիների արձագանքին՝ Իսկանդարյանը նշեց, որ նախորդ հավաքի շրջանակներում հաճախ արցախցիներն իրենց մեղադրել են վրանը հանելու համար։ «Եթե փողոցում լիներ 10.000-ի փոխարեն 20.000-30.000 մարդ, վստահեցնում եմ ձեզ՝ ավելի ամուր կլինեինք, մեր դիրքերն ավելի պինդ կլինեին, բանակցություններն էլ այլ ընթացք կունենային»։