ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է ՌԴ դեսպանին

Հունվարի 29-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների և խորհրդարանական համագործակցության հնարավորությունները։ Զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցի կապակցությամբ առկա օրակարգային հարցերին։