Իշխանությունը խորհրդարանում բեմադրեց նախընտրական հանդես

Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկում՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։

Հանդիսավորության ընթացքում ներկայացվեցին համակարգի առավելությունները։ Օլորտի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանը, շուրջ երկու ժամ շարունակ ներկայացնում էր համակարգի կողմից իրականացված փոփոխությունները՝ պնդելով, որ համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն է ստացել բազմաթիվ քաղաքացիներ։

Ի տարբերություն լայն մասշտաբի քննարկման, հանդեսը ավելի շատ նախընտրական շոուի նման էր։ Իշխող խմբակցությունից ներկա էր ընդամենը մոտ երկու տասնյակ պատգամավոր։ Հանդեսը վարում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք պարբերաբար դիտողություն էին անում ներկա պատգամավորներին՝ նրանց զրուցելու կամ քննարկումը խանգարելու համար։

Վահագն Ալեքսանյանը իր հերթին ֆեյսբուքյան հարթակում հրապարակում էր որոշ օգտատերերի կողմից գրված շնորհակալական գրառումներ։ Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները փորձում են «ջրել» պարգեւավճարների թեման՝ փորձելով ցույց տալ, որ բյուջեից օգուտ են ստանում ոչ միայն պետական պաշտոնատար անձինք, այլև թոշակառուները և խոցելի խմբերը, որոնք նույնպես շահել են ԱՀԱ համակարգից։