Իմ բոլոր պայուսակները, զգեստների 99 տոկոսը ձեռք է բերվել Հայաստանից

Պատասխանելով հարցի, թե կոկորդիլոսի կաշվից «Hermes» պայուսակ կրելու մասին հնչած քննադատություններին, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտնել է, որ իր բոլոր պայուսակները, զգեստների 99 տոկոսը և ավելին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունից և Երևան քաղաքից։

«Ինչքան գիտեմ՝ կա կոկորդիլոսի մասնագետ, այդ կոկորդիլոսագետներով թող հավաքվեն, որոշեն՝ կոկորդիլոսի կաշվի՞ց է, թե՞ ոչ։ Մաշտոցի պողոտայի սկզբից մինչև Մատենադարանի վերջը այդպիսի պայուսակներ գոյություն ունեն, դա նման է «Hermes» պայուսակին, բայց վրան գրված էլ չէ «Hermes» և հաստատ կոկորդիլոսի չէ»,- ասաց նա։

Խաչատրյանը նաև նշել է, որ Փարիզում նկարված իր «լուքը» և այցելած սրճարանը որևէ ֆինանսական մեծ գումարներ չի արժեցել։