Ամերիկացի առաջնորդի վարչակազմի նախկին պաշտոնյան, որի անունը չի նշվում, Politico-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցում հիմնականում կենտրոնանում է խաղաղության համաձայնագրի հասնելու և դրա շուրջ ճանաչում ստանալու վրա, քանզի մանրամասները նրա համար այնքան էլ կարևոր չեն։
Ըստ աղբյուրի՝ նախագահի որոշումների մեծ մասը, այդ թվում՝ Ուկրաինային վերաբերողները, ընդունվում են արագ և առանց երկարատև քննարկումների։ Այսպիսով, նախագահը ավելի շատ ուշադրություն է դարձնում ընդհանուր արդյունքին, քան դրա իրականացման կոնկրետ մեխանիզմներին։