ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ում գործող դեսպան Մեթյու Ուիթաքերը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Գրենլանդիայի շուրջ ծագած վեճի հարցին։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները այս հարցին չափազանց սուր արձագանքում են։
Ըստ դեսպանի՝ այս հարցը պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև ընթացող քննարկում։ Նա ընդգծել է, որ Գրենլանդիայի աշխարհագրական դիրքը այն դարձնում է ԱՄՆ-ի պաշտպանական պլանավորման կարևորագույն տարրերից մեկը։
Ուիթաքերը նաև հավելել է, որ վերջին բանակցությունները ցույց են տվել, որ հնարավոր է լուծել խնդիրը՝ առանց լարվածության սրման։
Միևնույն ժամանակ դիվանագետը զգուշացրել է եվրոպացի դաշնակիցներին լարվածություն չսրելուց՝ ընդգծելով, որ որոշ իրավիճակներում անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն։
Ավելի վաղ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում բողոքի ցույց էր անցկացվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարությունների դեմ։