Այսօր, ըստ դատական որոշման, Գևորգ եպիսկոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Հիշեցնեմ, որ 2026 թվականի հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոս Սարոյանը ազատվել էր Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Այսօրվա դատական որոշումը կայացել է մինչև վերջնական դատական ակտի կայացումը, որը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։