Դեկտեմբերի 5-ին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը խոսում է ՆԱՏՕ-ի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցման ամբողջական փոփոխության մասին։ Այս մասին հայտարարել է վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը։
«Դոկտրինում եվրոպական գործերին բոլորովին նոր մոտեցում է հայտարարվում։ Սևով սպիտակի վրա ասված է այն, ինչը անհնար էր պատկերացնել դեռ վերջերս. «ՆԱՏՕ-ն չպետք է կազմակերպություն լինի անվերջ ընդլայնման համար», – նշել է նա։
Լուկյանովն ընդգծել է, որ նախկինում Հյուսիսատլանտյան դաշինքը մշտապես ձգտում էր ընդլայնման։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտության փորձը Թրամփի վարչակազմին ցույց է տվել, որ նոր երկրներ ընդունելու անվերջ ձգտումը սխալ է։