Շիրակի մարզպետը մեկնաբանել է իր պաշտոնանկության մասին լուրերը

Ինձ մամուլում շրջանառվող պաշտոնանկության մասին լուրերի կապակցությամբ հարցումներ են հասցեագրվել, և ես համարում եմ կարևոր անդրադառնալ այդ հարցին։

Ինչպես հայտնի է, որևէ պաշտոնական որոշում կայացված չէ, և ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները Շիրակի մարզպետի պաշտոնում։ Իհարկե, քննարկումներ տեղի են ունեցել, և կարող է լինել, որ որոշ անձինք ցանկացել են, որ այդ հրապարակումները տարածվեն շատ արագ՝ ստեղծելով տպավորություն, թե ես արդեն պաշտոնանկ եմ եղել։

Ես վստահ եմ, որ ցանկացած որոշում, որը կայացվի՝ ի թիվս այլոց, վարչապետի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից, կլինի ընդունելի ինձ համար։ Իմ մտավախությունն ոչ թե պաշտոնը կորցնելն է, այլ այն, որ պաշտոնը, որը համարում եմ միայն գործիք՝ ծառայելու մարզին, երկրին, ժողովրդին, կօգտագործվի ոչ այն նպատակով, որը ես դրա համար սահմանել եմ։

Ամենամեծ գնահատականը իմ համար ժողովրդի գնահատականն է։ Պաշտոնանկության մասին լուրերից հետո ստացել եմ բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ մտահոգված քաղաքացիներից, ինչը ավելի է ամրապնդում իմ վճռականությունը շարունակել աշխատել և ծառայել մարզին՝ մինչև վերջին պահը։

Այսպիսով, ցանկանում եմ հստակեցնել, որ պաշտոնանկության մասին հրապարակումները հիմնված են ոչ թե իրականության վրա, այլ՝ քննարկումների վրա, որոնք դեռևս չեն ավարտվել։