Կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար պետական բյուջեից կհատկացվի 75 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը կյանքի կոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը՝ կենսաթոշակների և ծերության ու հաշմանդամության նպաստների բարձրացման վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ այդ նպատակով պետական բյուջեից տարեկան կհատկացվի շուրջ 75 մլրդ դրամ։ Այս միջոցները կօգտագործվեն ավելի քան 660 հազար մարդու համար նախատեսված կենսաթոշակները և նպաստները մինչև 10 հազար դրամով բարձրացնելու համար։

Այս հայտարարությունը հաջորդում է նախարարի սոցիալական ցանցերում կատարած գրառմանը, որտեղ նա արձագանքել է օգտատիրոջ հարցին՝ կապված «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Պապոյանը պարզապես նշել է․ «Կլուծենք»։

Հիշեցնենք, որ Երևանի մի շարք շրջաններում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։