Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այցի ընթացքում նախարարը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։
Այցի ավարտից անմիջապես հետո, նախարար Միրզոյանը մեկնել է Լեհաստան։ Այնտեղ նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Լեհաստան։