Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության անդամները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին։ Նրանք խոնարհել են ծաղիկներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ինչպես նաև ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։