ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտնել է, որ վերջին հանդիպումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել։
Նրա խոսքով՝ գիշերը երկու կողմերից էլ կրակոցներ են եղել, սակայն դրանք եղել են օդում և թիրախային կրակոցներ սահմանային դիրքերի միջև չեն արձանագրվել։
Մարկուս Ռիտերը նշել է, որ նման միջադեպեր տեղի են ունեցել նաև 2023 թվականի ամռանը՝ Երասխում, Սոթքում և Ներքին Հանդում, ինչպես նաև 2024 թվականին։ Նա նշել է, որ առաքելությունը դիտարկել է 2025 թվականի գարնանը Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում տեղի ունեցած կրակոցները, որոնք հետագայում դադարել են։
«Ես հպարտանում եմ, որ կարողացել ենք դադարեցնել այդ միջադեպերը», – ասել է Մարկուս Ռիտերը՝ հավելելով, որ ԵՄ առաքելությունը շարունակելու է իր աշխատանքը սահմանամերձ համայնքներում՝ նույնիսկ այն բանից հետո, երբ խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի։
Մարկուս Ռիտերը նաև ընդգծել է, որ առաքելության աշխատանքը կարող է օգնել կայունություն բերել տարածաշրջանում և թոթափել լարվածությունը։