Կանադան ողջունել է չորս հայի ազատ արձակումը

Կանադայի արտգործնախարարությունը հայտարարել է չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից ողջունելու մասին։

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է Կանադայի արտգործնախարարության պաշտոնական X-ի էջում։

Կանադական կառավարության կարծիքով՝ այս քայլը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։