Եվրոպական միությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների ազատ արձակումն ու փոխանցումը Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը։
Ըստ նրա՝ սա մեծ քայլ է առաջ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին՝ նպաստելով տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։