Իտալական պաշտոնատարը բարձր է գնահատում Վաշինգտոնում կնքված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Իտալական կողմը բարձր է գնահատում անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին։

Ըստ նրա՝ ստեղծված նոր իրավիճակը կարող է նպաստել խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև մյուս տարածաշրջաններում։