Եվրոպական երկրների քաղաքացիների մեծ մասն ակնկալում է, որ շուտով լայնածավալ պատերազմ կսկսվի Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Le Grand Continent պարբերականը՝ վկայակոչելով Cluster17 սոցիոլոգիական ընկերության վերջին հարցումների արդյունքները։
Հարցմանը մասնակցած անձանց մեծամասնությունը՝ 51 տոկոսը, խոստովանել է, որ բարձր է համարում զինված հակամարտություն սկսելու ռիսկը։ Ընդ որում, եվրոպացի հարցվածների 18 տոկոսը հայտարարել է, որ այդ ռիսկը «շատ բարձր» է։
Այսպիսի սպասումներ, ինչպես նշում է Le Grand Continent պարբերականը, անհավանական կլինեին դեռ մի քանի տարի առաջ։ Սա ցույց է տալիս եվրոպական հասարակության տրամադրությունների զգալի փոփոխությունը՝ կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։