Քոճարյանի թիմի ներկայացուցիչները կորցրել են հույսը՝ պնդում է աղբյուրը

ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված նոր մեկնաբանություն է հայտնվել։ Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի, ներկայիս քաղաքական իրավիճակում Քոճարյանի թիմի ներկայացուցիչները զգալիորեն կորցրել են հույսը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ հանրային շերտերի, որոնց վրա նախընտրական քարոցում հույսեր էին դրվել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախահայերի մի մասի, ներկայիս վիճակը, ըստ շարունակվող ուսումնասիրությունների, ավելի շատ է հակված Սամվել Կարապետյանին աջակցելու՝ «չփորձած մածունը փորձած թանից» ասացվածքով պայմանավորված։

Այսպիսով, ըստ աղբյուրի, անգամ ՀՅԴ-ի ներքին շրջանակներում վստահություն չկա, որ կարող են ռեալ արդյունքներ ունենալ։ Կա նաև մտավախություն, որ շատերը կարող են «գնալ կողմնակի խաղերի՝ ձայներ չփոշիացնելու համար»։

Աղբյուրը նշում է, որ եթե դեռ մինչ ընտրություններն իրավիճակը մի փոքր ավելի հույսալի էր թվում, ապա այժմ այն ավելի մռայլ է։ «Ավելին, որ Քոճարյանը դեռ այնպիսի նոր նախընտրական գաղափարներ չի ներկայացրել, որ մարդիկ մտածեն, թե դրա հաշվին հնարավոր է վիճակ փոխել»,– եզրափակեց աղբյուրը։