«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում վտանգավոր փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ԱԺ-ում

Ազգային Ժողովի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում երեկ հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նախագծի համաձայն՝ տեսալսողական հաղորդումներում արգելվում է տարածել տեղեկատվություն, որը կոչ է անում սահմանադրական կարգը բռնի տապալելուն, քարոզում է պատերազմ, բռնություն կամ դաժանություն, բորբոքում է ազգային, ռասայական, սեռային կամ կրոնական ատելություն, խտրականություն հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով, ինչպես նաև տարածում է պոռնկագրություն կամ քրեորեն պատժելի այլ արարքների կոչեր։

Բացի այդ, օրենքի նոր խմբագրությամբ արգելվում է հեռարձակել ֆիլմեր և տեսալսողական հաղորդումներ, որոնք քարոզում են քրեական ենթամշակույթ։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ այս արարքները արդեն իսկ քրեորեն պատժելի են, ուստի նրանց ներառումը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում անիմաստ է։ Թերթի դիտարկմամբ՝ նման քայլը կատարվում է մութ նպատակով՝ հեռուստատեսությունների ազատությունը սահմանափակելու համար։

Այլընշյալ վտանգավոր դրույթ էլ են ներդնում՝ արգելել օտարերկրյա ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Ըստ թերթի՝ այս դրույթը եւս կամայականորեն կմեկնաբանվի։