Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Այսօր, իմ նախագահությամբ, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։

Նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ։ Նա ներկայացրել է դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։

Զեկուցումը կենտրոնացած էր մի քանի հիմնական ուղղությունների շուրջ։ Դրանցից էին իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդումը, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումները։

Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում տեղի է ունեցել ծավալուն մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության և իրավական պետության ամրապնդման տեսանկյունից։

Ես նշել եմ, որ շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացումը և իրականացվող աշխատանքների փոխկապակցված և ներդաշնակ կազմակերպումը կարևորագույն են բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար։