Ռուսաստանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը՝ «իրական խաղաղության ներկայացուցիչներ»

Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեմանը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրական խաղաղության ներկայացուցիչներ են։

Քաղաքական գործիչը նշել է, որ «իրական խաղաղության ներկայացուցիչները հանդիպում են՝ քննարկելու աճն ու զարգացումը։ Մենք՝ եվրոպացիներս, հանդիպում ենք, որպեսզի որոշենք, թե որքան զենք պետք է տրամադրենք Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն»։

Արմանդո Մեմանը նաև հավելել է, որ Ռուսաստանին չի կարելի մեկուսացված երկիր անվանել։