Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում փոփոխություն է սպասվում

Իմ տեղեկացմամբ, Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում փոփոխություն է սպասվում։ Ռուսաստանի իշխանությունների շրջանում առկա է մտահոգություն, որ միության ներկայիս ղեկավարությունը բավարար ինտեգրված չէ Հայաստանի հասարակության հետ և չունի բավարար ազդեցություն, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված հարցերում, չնայած ներկայացնում է հայկական ամենամեծ համայնքը։

Այս պայմաններում քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը։ Նա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս և Հայաստանի գիտությունների ակադեմիայի (ՀԳԱԱ) արտասահմանյան անդամ։ Կամալովը Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է և Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր։

Այս թեկնածությունը, ըստ իմ աղբյուրների, պատահական չէ։ Կամալովը ճանաչված և հարգված անձ է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, նա ունի բոլորի հետ նորմալ հարաբերություններ, տարիներ շարունակ զբաղված է հայապահպանությամբ և իրականացնում է տարբեր ծրագրեր։

Նրա թեկնածությանը հաջողություն ունենալու հիմքերից մեկը նրա հայկական ինքնության ուժեղ զգացումն է։ Իր հարցազրույցներից մեկում Կամալովը նշել է, որ Հայաստանն իր «էթնիկ կոդն» է։ Նա նաև ընդգծել է Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ գիտության և մշակույթի շատ գործիչներ պատրաստ են ծառայել իրենց հայրենիքի իբրև ռեսուրս՝ նույնիսկ գտնվելով նրա սահմաններից դուրս։