Ինչպես նախկինում հաղորդել էի, պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր գումարները նախատեսված էին միայն 2025 թվականի առաջին կիսամյակի համար։ Իմ աղբյուրների համաձայն՝ երկրորդ կիսամյակի գումարները բաժանվելու են շատ շուտով։
Իրավիճակը, սակայն, ավելի բարդ է, քան պարզապես պարգեւավճարների բաշխումը։ Վարչության պետերը և նրանց վերադասները ցուցակագրում են աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը։ Այս գործընթացը պաշտոնապես ներկայացվում է որպես աշխատանքային գնահատման մեթոդ, սակայն, ինչպես հաղորդվում է, իրականում այն կիրառվում է յուրայիններին և հնազանդներին կաշառելու նպատակով։
Այս իրավիճակը խիստ լարվածություն է ստեղծել պետական ապարատի ներքին շրջանակներում։ Պետական ծառայության ստորին օղակներում, որոնք զրկված են այս պետական կաշառքից օգտվելու հնարավորությունից, աճում է դժգոհությունը։ Պետական ծառայողները պատրաստ են ցույցեր կազմակերպել, եթե այս անգամ էլ իրենց անտեսեն կամ նույնիսկ գրոշներ տան, մինչդեռ բարձր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ականներին շարունակվի միլիոնավոր գումարների բաշխումը։