Այսօրվա Պաշտպանության նախարարության այցի ընթացքում ես բարձր եմ գնահատել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը՝ այն համարելով բանակում իր համար ամենասիրելի փոփոխություններից մեկը։
Իմ կարծիքով՝ այս ծրագիրը լուծում է մեր կրթական համակարգի առկա խնդիրներից մեկը՝ մասնագիտական կողմնորոշման թույլ զարգացումը։ Շատ դեպքերում մեր դպրոցի շրջանավարտները շփոթվում են կյանքում, չգիտեն, թե ինչ անեն, և մի հսկայական մասն ուղղակի այդպես էլ կյանքում իրեն չի գտնում։
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, իմ համոզմամբ, հոյակապ շանս է մեր երիտասարդության համար, որ իրենք մասնագիտական կողմնորոշում ունենան նաև զինվորական ծառայության հօգուտ։ Մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնի ծառայությանը և ցույց տա դրա առավելությունները։
Այս ծրագրի ֆինանսական ազդեցությունը ևս զգալի է։ Այսօր բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500, 600 հազար դրամ են տանում, և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը, իրենց ծնողների հետ։ Այդ մարդիկ մեքենա, տուն են գնում, ամուսնանում են։
Ես հիշում եմ, որ մի ժամանակ այս շենքում լսել եմ, որ ասում էին՝ սպաներին աղջիկ չեն տալիս մի քանի պատճառներով, որտեղ սոցիալական անապահովության ռիսկը ամենևին երկրորդական չէր, դրան գումարվում էր նաև ծառայության բնույթի ռիսկը։ «Պաշտպան հայրենյացը», թեև պայմանագրային ծառայություն է, իր համար ժամկետային զինծառայություն է։ Ժամկետային զինծառայողը իր տուն երբեմն այնքան գումար է մտցնում, որքան վերջին 20 տարում, վերջին 30 տարում, միանվագ ամիսը։