Ուկրաինայի պատվիրակությունը, որի կազմում են լինելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց, առաջիկա հանգստյան օրերին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ բանակցությունների անցկացման նպատակով։
Պատվիրակության կազմում են լինելու նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ինչպես նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն խաղաղության հնարավոր սցենարները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում կան որոշ հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները տարբերվում են։ Նա նաև ընդգծել էր, որ Կիևը փորձում է ակտիվ դեր խաղալ բանակցային գործընթացում և պաշտպանել երկրի շահերը։