Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի պաշտոնից Անդրեյ Երմակի հեռանալը կարող է ունենալ զգալի հետևանքներ։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Ըստ աղբյուրի՝ նախագահի ամենամոտ օգնականի կորուստը հսկայական անձնական հարված է և կարող է թուլացնել Զելենսկու հեղինակությունը։ Այս քայլը, որը տեղի է ունենում Ուկրաինայի համար ավելի վատ պահին՝ ռուսական հարվածների և միջազգային, մասնավորապես՝ ամերիկյան ճնշման պայմաններում, կարող է ունենալ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական հետևանքներ։
Երմակը, որը վերջերս նշանակվել էր Կիևի գլխավոր բանակցողը Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ, ունեցել է «հսկայական իշխանություն» Ուկրաինայի կառավարությունում։ Նրա հեռանալը կարող է խոչընդոտել Կիևի դիրքորոշումների կայացման և իրականացման գործընթացը։