Գերմանացի քաղաքագետ Պատրիկ Բաաբը Deep Dive շոուի եթերում հայտնել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կյանքին վտանգ է սպառնում ծայրահեղ աջ ուժերի պատճառով։
Ըստ փորձագետի՝ խաղաղ գործընթացի ամենահիմնական խոչընդոտը կլինի «հանգստացնել ուկրաինացի ֆաշիստներին», որոնք զենք ունեն և ցանկանում են շարունակել ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ։ Բաաբը նշել է, որ եթե Զելենսկին համաձայնի դադարեցնել հակամարտությունը, ապա նրան կսպանեն իր իսկ ուժայինները։