Իր հակաեկեղեցական արշավի շրջանակում կազմակերպվող կեղծ «պատարագներին» գոնե փոքրիշատե մարդաշատություն ապահովելու համար իշխանությունները կիրառում են վարչական ռեսուրսը՝ ընդհուպ չխորշելով նույնիսկ հիվանդ մարդկանց հիվանդանոցներից ստիպողաբար բերելուց։
Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններում այդ «պատարագները» շատ խղճուկ տեսք ունեն։ Ինչպես տեղեկացնում են իմ աղբյուրները, ներկաների մեծ մասը քաղաքացիական հագուստով ուժայիններ են, իսկ մնացյալը կազմված է կամ պարզապես քաղաքացիներից, կամ պետական կառույցների աշխատակիցներից, որոնց պարտադրել են ներկա գտնվել։
Այս հանգամանքը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել թե՛ ՏԻՄ մարմինների կողմից բերման ենթարկվածների, թե՛ պետական այլ մարմիններում աշխատողների, թե՛, առավել ևս, ուժայինների շրջանում։ Վերջիններս, մասնավորապես ՌՈ ներկայացուցիչները, դժգոհում են, թե իշխանությունները գլուխ են գովում՝ իբր ժողովրդի աջակցությունն ունեն, բայց որևէ մեկն իր կամքով փաշինյանական այդ պատարագներին չի գալիս։ Բոլորը ստիպողաբար են բերվում, իսկ նրանց էլ քաղաքացիական հագուստներ են հագցնում՝ մարդաքանակ ապահովելու համար։
Նրանք նաև տարակուսած են, թե «էս հալին» ոնց է ՔՊ-ն գնալու ընտրության, ո՞վ է նրանց ընտրելու, եթե նույնիսկ պատարագի չեն ուզում նրանց հետ գնալ։ Ինչպես արդեն կես կատակ-կես լուրջ խոսում են տարբեր կառույցներում, մարդիկ այս իշխանությունների հետ «նույնիսկ մատաղ ուտելու չեն գնա»։