ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում այսօր տեղի ունեցավ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանը շրջայց:
Վարչապետը, թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմինալովսկայի ուղեկցությամբ, ծանոթացավ ամրոց-թանգարանի ցուցասրահներին: Այստեղ ներկայացված են Լեհաստանի թագավորական ընտանիքի պատմական սենյակների վերականգնված տարբերակները, թագավորների անձնական իրերի հարուստ հավաքածուները և եվրոպական արվեստի գործեր:
Հատկանշական է, որ ցուցասրահներից մեկում ներկայացված է նաև «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը հանդիսատեսի համար բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Այցի ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում կատարեց թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում: