ՀՀ վարչապետը հրապարակել է հասարակության եկամտային խմբավորման վերաբերյալ տվյալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հրապարակել է հասարակության եկամտային խմբավորման վերաբերյալ բացառիկ տվյալներ։ Նա ներկայացրել է, թե որքան քաղաքացիներ են պատկանում տարբեր եկամտային շեմերի։

Հրապարակված տվյալների համաձայն՝

Մինչև 50 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվը կազմում է 34 հազար 613 մարդ։
50-ից 100 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվը՝ 2268 մարդ։
100 հազարից 500 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվը՝ 5981 մարդ։
500 հազարից 1 միլիոն դրամ եկամուտ ունեցողների թիվը՝ 1063 մարդ։
1 միլիոնից 2 միլիոն դրամ եկամուտ ունեցողների թիվը՝ 682 մարդ։
2 միլիոնից 4 միլիոն դրամ եկամուտ ունեցողների թիվը՝ 140 մարդ։
4 միլիոն դրամ և ավելի եկամուտ ունեցողների թիվը՝ 53 մարդ։

Վարչապետը նշել է, որ այս տվյալների մասին մանրամասն կներկայացնի վաղը։ Նա նաև հրավիրել է հանրությանը կռահել, թե ինչի մասին է խոսքը։