Որպես Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ՝ ցանկանում եմ ներկայացնել մեր 2026 թվականի ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններից մեկը՝ էլեկտրահամակարգի բաշխման ցանցի միջուկային մասի հիմնովին նորացումը։
Այս նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել էլեկտրահաղորդման ցանցի 500 կիլոմետր օդային գծերի և 100 կիլոմետր մալուխային գծերի նորացում Երևանում և Հայաստանի մարզերում։
Նորացման հիմնական նպատակն է էլեկտրահամակարգի կայունության զգալի բարձրացումը։ Այն կնպաստի նաև վթարների թիվը զգալիորեն նվազեցնելուն, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով սպառման ծավալների աճը և համակարգի վրա բեռի ծավալների ավելացումը։
Այս ծրագը կարևոր քայլ է դեպի էլեկտրահամակարգի հուսալիության և անվտանգության ապահովումը մեր երկրում։