ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այց կկատարի Օման

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ի ընթացքում աշխատանքային այց կկատարի Օմանի Սուլթանություն։

Այցի ընթացքում նախարարի օրակարգում նախատեսված է հանդիպում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Հանդիպումից հետո Մասկատում կկայանա Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։

Այս շաբաթվա ընթացքում Օմանում կանցկացվի նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք, որին մասնակցելու է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարը։